Ազգային ժողովում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանն առաջարկով հանդես եկավ, որը վերաբերում է ազատամարտիկներին աջակցություն ցուցաբերելուն. «Ուզում եմ իմանալ տեղական սիգարետի արտադրանքը մոտավոր որքան է: Սա հարցնում եմ, որովհետև ուզում եմ առաջարկ անել: Այսօր սոցիալական խնդրի հետ կապված ազատամարտիկները շատ մեծ պրոբլեմ ունեն, հատկապես՝ ԵԿՄ-ում: Հիմա սիգարետի մեջ 20 հատ է, եթե մենք դնենք 19 հատ, մեկ սիգարետը կգնա ԵԿՄ-ին ազատամարտիկների սոցիալական խնդիրների լուծման համար: Դա կլինի ծխող հասարակության կողմից բարեգործություն, և մի մեծ խնդիր կլուծենք:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը