«Այս տարի այդ իմաստով լավ տարի մեզ չի սպասվում և, ցավոք, Սևանն այս տարի էլ երևի կկանաչի և դժվարություններ կունենանք»,- ԱԺ-ում 2022 թ. բյուջեից կատարողականի քննարկման ժամանակ հայտարարեց շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը:
Նրա խոսքով՝ Սևանի վրա ճնշումը մեծ է, 5 խոշոր բնակավայրի կոյուղաջրերը թափվում են լիճ և միջազգային գործընկերների հետ աշխատանքներ են տարվում կոյուղաջրերի կենսաբանական մաքրման կայաններ կառուցելու նպատակով:
«Պետք է գյուղացիների հետ էլ աշխատենք, գյուղատնտեսական այլ ուղղություններ զարգացնեն և, օրինակ, անասնապահությունը, որը կարող է ճնշում ունենա Սևանա լճի վրա, փոխարինենք այլ գործիքակազմով»,-ասաց Սիմիդյանը:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը