Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում ավարտվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդու՝ Աշոտ Փաշինյանի և զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մոր՝ Ազգուշ Մարտիրոսյանի (հայտնի է որպես Գայանե Հակոբյան) միջև միջադեպի գործով նախնական դատալսումների փուլը։
Հիշեցնենք, որ դատարանը 1 ամիս 15 ժամկետով կալանավորեց Գայանե Հակոբյանին՝Աշոտ Փաշինյանի ենթադրյալ առևանգման գործով։
Դատական նիստի ավարտից հետո, լրագրողների հետ զրույցում, Պատերազմում նահատակված Հայկ Մելիքյանի մայրը՝ Նաիրա Մելիքյանն ասաց․ «Սպասելի էր՝ ինչ եղավ ․ իրենց նպատակը զոհվածների ծնողներին պատանդի վիճակում պահելն է»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը