04 04 2023

Ուզում եմ դիմել մեր ռուս եղբայրներին՝ ինչ որ անում են այս շները մեր ժողովրդի ընտրությունն ու դիրքորոշումը չէ․ Նաիրա Մելիքյան



«Մենք գիտենք, թուրքը չի գալիս մեզ հետ ապրելու, թուրքը գալիս է մեր տներում, մեր հողում մեր փոխարեն ապրելու։ Դա պետք է լավ հասկանանք ու հիշենք։ Մենք ամեն օր տեսնում ենք, թե ինչպես է մեր շուրջ օղակը սեղմվում, նաև տեսնում ենք այս շնածինների անգործությունը։ Նրանք հանցավոր անգործություն են ցուցաբերում, քանդում են բանակը մինչև վերջ»,-ԱԺ-ի դիմաց կազմակերպված հանրահավաքին հայտարարեց զոհված Հայկ Մելիքյանի մայրը՝ Նաիրա Մելիքյանը։

Զոհվածի մայրն ասաց՝ հիմա սահմանները ԱԱԾ սահմանապահ զորքերն են հսկում, ապա մտավախություն հայտնեց, որ հրահանգի դեպքում նրանք կարող են հետ քաշվել, նաև նշեց՝ իշխանությունները զբաղված են բռնաճնշումներով, ազատությունից զրկել են գեներալ Խաչատուրովին, զբաղված են թշնամանք տարածելով երկրի ներսում, ինչպես նաև Իրանի ու Ռուսաստանի նկատմամբ։

«Սա մեր ժողովրդի դիրքորոշումը չէ։ Մենք դարերով եղել ենք միասին։ Դուք մեզ պետք եք, մենք էլ ձեզ ենք պետք։ Մենք սիրելի ռուսներ պետք է միասնական լինենք»,-ասաց Նաիրա Մելիքյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ