Ես այսօր կոչ եմ անում բոլոր ազնիվ քաղաքացիներին զբաղվել քաղաքականությամբ, հակառակ դեպքում այդ թափուր տեղը նորից կլցվեն տականքները և նրանց կողմից պարտադրված մահաբեր քաղաքակնությունը կզբաղվի մեզանով:
Այս մասին «Մայր Հայաստան» դաշինքի նախընտրական քարոզարշավի մեկնարկի հանրահավաքին ասաց դաշինքի անդամ, զոհված զինծառայող Հայկ Մելիքյանի մայր Նաիրա Մելիքյանը:
«Եթե մենք ինքներս մեզ չենք հարգում, որևէ մեկը մեզ չի հարգի, երբեք ուշ չէ պայքարելու համար»,-ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը