Հայկը և նրա նման բազմաթիվ երիտասարդներ զոհվեցին հանուն Արցախի, բայց այսօր մենք տեսնում ենք, որ մեր հայրենիքը օրհասկան վիճակում է, Արցախն էլ հանձնվում է:
Այս մասին «Բեկում» համաերիտասարդական ֆորումի ժամանակ ասաց պատերազմում զոհված Հայկ Մելիքյանի մայրը՝ Նաիրա Մելիքյանը:
«Այս ամենը պայմանավորված է այս ապիկարների կառավարմամբ, բայց մի բան ակնհայտ է, որ այս վիճակից դուրս գալու համար երիտասարդների դերը դերը շատ վճռորոշ է: Այսօր ՀՀ-ում ապրում է երկու տեսակի երիտասադ՝ ցինիկ, հայրենիք չճանաչող, մյուսը՝ հայրենասեր և աշխատասեր, որոնց ձեռքերում է մեր երկրի ապագան»,-ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը