05 06 2023

Առաջարկելու ենք չկիրառել խափանման միջոց կամ ավելի թեթև խափանման միջոց․ Գայանե Հակոբյանի փաստաբան



«Աշոտ Փաշինյանի գործով մեղադրյալ 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մոր՝ Գայանե Հակոբյանի կալանքը տնային կալանքով փոխելը պաշտպանության կողմին չի բավարարում»,- նախնական դատական լսումներից առաջ լրագրողներին ասաց Գայանե Հակոբյանի պաշտպաններից Հովսեփ Սարգսյանը։

 «Առաջին ատյանի դատարանը նախնական  դատական լսումներով քրեական դատավարությամբ պայմանավորած կարգով անդրադարձ կկատարի կիրառված խափանման միջոց տնային կալանքին՝ դա անփոփոխ թողելու, վերացնելու կամ ժամկետը  երկարացնելու։ Մենք առաջարկելու ենք չկիրառել խափանման միջոց կամ ավելի թեթև խափանման միջոց, քան տնային կալանքը»,- ասաց պաշտպանը։

Նա հայտնեց, որ Գայանե Հակոբյանն այլևս տեղափոխված է, որովհետև առկա է դատարանի որոշումն ու հանձնարարությունը «Աբովյան» ՔԿՀ-ին։

«Տնային կալանքը նույն կալանքի ռեժիմն է, պարզապես այն տարբերությամբ, որ իր բնակության վայրում է։ Գայանե Հակոբյանը դատարան կբերվի ուղեկցությամբ»,- ասաց նա։

Մանրամսն՝ տեսանյութում։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ