Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում ավարտվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդու՝ Աշոտ Փաշինյանի և զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մոր՝ Ազգուշ Մարտիրոսյանի (հայտնի է որպես Գայանե Հակոբյան) միջև միջադեպի գործով նախնական դատալսումների փուլը։
Հիշեցնենք, որ դատարանը 1 ամիս 15 ժամկետով կալանավորեց Գայանե Հակոբյանին՝Աշոտ Փաշինյանի ենթադրյալ առևանգման գործով։
Դատական նիստի ավարտից հետո, լրագրողների հետ զրույցում, պաշտպաններից Գեորգի Մելիքյանն ասաց ․ «Այս որոշումը կայացվել է շատ ավելի վերևում, քան՝ դատարանում պետք է կայացվեր։ Վարչապետի կողմից առկա է ուղղակի ազդեցություն դատարանի վրա․ դատախազի խոսքն էլ ուղղակի դատարկախոսություն էր, փաստական տվյալ չներկայացվեց»,-ասաց Գայանե Հակոբյանի պաշտպանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը