44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մայրիկի՝ Գայանե Հակոբյանի փաստաբանները դադարեցնում են նրա շահերի պաշտպանությունը։
«Մեր և մեր վստահորդի միջև դիրքորոշումների փոփոխություն կա, որի կապակցությամբ մենք այլևս չենք իրականացնելու Գայանեի պաշտպանությունը», - դատական նիստից հետո լրագրողներին ասաց փաստաբան Հովսեփ Սարգսյանը։
Նա նշեց, թե Գայանե Հակոբյանն է կայացրել այս որոշումը։ Փաստաբանը նաև տեղեկացրեց, որ Գայանե Հակոբյանի խափանման միջոցի մասով Աշոտ Փաշինյանը դիրքորոշումը փոխել է, չի բացառվում, որ Գայանե Հակոբյանն ազատ կարձակվի:
Գործով կներգրավվի հանրային պաշտպան:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը