27 05 2023

Հոգևոր անկման մեջ ենք․ մեր միաբանող ուժը կարող է լինել միայն Սրբազան հավատքը՝ առ Հիսուս Քրիստոս․ Սամվել Գրիգորյան



Այսօր՝ մայիսի 27-ը հոգեգալստյան տոնի նախօրյակն է։ Այդ կապակցությամբ դարձի ու ապաշխարհության խորհրդով Երևանում գտնվող Սբ Աննա եկեղեցու բակից մեկնարկել է Ուխտերթ դեպի Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի։ Նախաձեռնությունը «Սրբազան Հայաստան» նախաձեռնությանն է։ Լրագրողների հետ զրույցում «Սրբազան Հայաստան» նախաձեռնության անդամ  Սամվել Գրիգորյանն ասաց․  

«Այս Ուխտերթը մի փոքրիկ ուխտագնացություն է,որն իրականացվում է դարձի և ապաշխարության խորհրդով մեր այսօրվա վիճակն այն է,  որ Աստծուց հեռացել ենք, Աստծո պատվիրաններով չենք ապրում, անտեսում ենք Աստծո զորությունը, մեղքի մեջ ենք ընկղմված և մինչև չգիտակցենք մեր տկարությունը և չխնդրենք տիրոջից, որ գա նորոգի չենք կարող ոտքի կանգնել, այս իրավիճակից դուրս գալ»։

«Հոգևոր անկումի մեջ ենք, անտեսել ենք հոգևորը, վերջին ժամանակներում Աստված մեզ ինչքան հաղթանակներ պարգևեց,, այդ ամենը վերագրեցինք մարդուն, փառքը տվեցինք մարդուն և ոչ թե՝ Աստծուն և ունենք այն ինչ ունենք։ Որպես առաջին քրիստոնյա ժողովուրդ մենք կարող ենք վերանորոգել մեր Ուխտը Տիրոջ հետ,խոստովանել մեր տկարությունները, մեր սխալնեը, մեր մեղքերը, խնդրել քավություն, թողութուն և Աստված, որպես սիրող Հայր,  ընդառաջ կգա մեզ։

Ամենակարևորը՝  Տիրոջն ընծայենք մեր խոնարհ հոգին և վհատված սիրտը,  և հույսով, հավատով, սիրով խնդրենք Տիրոջը, որ ավելացնի մեր հույսը, որովհետև հուսահատ նշանակում է Աստծուց հատված, կտրված, որովհետև մեր հույսը Քրիստոսն է, եթե հուսահատ ես, ուրեմն Քրիստոսից հատված ես, կտրված ես, եթե անհույս ես, ուրեմն առանց Քրիստոսի ես, հետևաբար բոլորս միասին վերանորոգենք մեր Ուխտը, կրկին կնքենք նոր դաշինք մեր  Տիրոջ հետ, որովհետև  պայմանագրերը մարդկաց միջև են, իսկ Դաշինքը, Ուխտը մարդու և Աստծո միջև է, մեր միաբանող ուժը կարող է լինել միայն  Սրբազան հավատքը՝  առ Հիսուս Քրիստոս»,-ասաց նախաձեռնության անդամը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ