Հոգեգալստյան տոնի նախօրյակին՝ մայիսի 27-ին, ժամը 11։00-ին, դարձի ու ապաշխարության խորհրդով, Երևանում Սբ Աննա եկեղեցու բակից մեկնարկելու է Ուխտերթ դեպի Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի։ Նույն օրը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Երևանի Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի կբերվի Տիրոջ Խաչափայտի Մասունքը և կկատարվի համազգային աղոթք։ Yerevan.Today-ի տաղավարում զրուցել ենք Ուխտերթի կազմակերպիչ «Սրբազան Հայաստան» նախաձեռնության անդամ Աշոտ Հունանյանի հետ։ Թե որքանո՞վ է կարևոր յուրաքանչյուրի մասնակցությունը Ուխտերթին և ի՞նչ խորհուրդ ունի, Աշոտ Հունանյանն ասաց․ «Մենք հեռացել ենք Տիրոջից, դրա համար էլ հայտնվել ենք այս ծայրահեղ վիճակում։ Պատճառը մեր մեղքերն են որի համար պետք է ապաշխարել․․․ Մարդկանց մեջ արթնանում է այն գիտակցությունը, որ մարդկային միս ու արյունից բաղկացած ուժի, իշխանության, պետության, կազմակերպության կամ անհատի վրա հույս դնելը անիմաստ է, միայն Տիրոջով կարող ենք միասնական դառնալ»։
«Ազգի, ժողովրդի անկումը սկսում է տաճարից, անցնում է ընտանիքներով և հասնում պետությանը, բոլորն էլ շատ լավ հասկացել են՝ որպեսզի ազգը կազմալուծվի, տրհովի, որպեսզի նրան հեշտ կառավարեն գլխավոր հարվածը հասցնում են հոգևոր կենտրոնին՝ Եկեղեցուն Եկեղեցին կարող է հիվանդանալ, բայց մահանալ՝ երբեք․․․ Վերցնում են ավետարանական հատվածն ու կամայական մեկնաբանում, որ ամեն իշխանություն Աստծուց է․ բայց ամեն իշխանություն ժողովրդի արտացոլանքն է․ եթե ժողովուրդը փոխվում է, հասկանում է ճշմարտությունը, արդարությունը, իշխանությունը հանգիստ կփոխվի»,-ասաց մեր զրուցակիցը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը