Այսօր՝ մայիսի 27-ը հոգեգալստյան տոնի նախօրյակն է։ Այդ կապակցությամբ դարձի ու ապաշխարհության խորհրդով Երևանում գտնվող Սբ Աննա եկեղեցու բակից մեկնարկել է Ուխտերթ դեպի Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի։ Նախաձեռնությունը «Սրբազան Հայաստան» նախաձեռնությանն է։ Ուխտերթին մասնակցում են ինչպես քաղաքացիներ, այնպես էլ ՝ հանրային տարբեր գործիչներ։ Ներկայացնելով օրվա Ուխտերթի խորհուրդը, լրագրողների հետ զրույցում, փաստաբան Արա Զոհրաբյանն ասաց․
«Դարձի և ապաշխարությանն խորհուրդն ունի այսօրվա Ուխտերթը․ այսինքն՝ առաջին հերթին ինքներս մեր մեջ պետք է գտնենք այդ սխալները, նոր դրանից հետո փորձենք լուծումներ գտնել ․ ես վստահ եմ, դրանից հետո, ոչ մի թուրքական իշխանություն, ադրբեջանական իշխանություն չի կարող մեզ վնասել , այսինքն՝ մեր թշնամիները, մեր հակառակոդները բնակնաբար մեր վատ հոգեվիճակից են օգտնվում և ճնշում են, պատմությունը ցույց է տալիս, որ երբ մեր ազգը Աստծուց հեռացել է հայտնվել է վատ իրավիճակում, իսկ երբ հոգեպես ամուր ենք, մեր թշնամիները ծնկի եկած են»,- ասաց Արա Զոհրաբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը