Այսօր՝ մայիսի 27-ը հոգեգալստյան տոնի նախօրյակն է։ Այդ կապակցությամբ դարձի ու ապաշխարհության խորհրդով Երևանում գտնվող Սբ Աննա եկեղեցու բակից մեկնարկել է Ուխտերթ դեպի Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի։ Նախաձեռնությունը «Սրբազան Հայաստան» նախաձեռնությանն է։ Լրագրողների հետ զրույցում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան, Երևանի Սբ․ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու լուսարարապետ Տ. Պողոս վարդապետ Վարդանյանն ասաց․
«Մեր երկու հանրապետությունները գտնվում են օրհասական ծանր իրավիճակում, այդ իսկ պատճառով մեր ապաշխարության կարգը, Ուխտը թող բերի օրհնություն, Աստծո զորակցությունը մեր ժողովրդին և մեր պետությանը, որպեսզի կարողանանք այս ծանր իրավիճակներից հաղթահարած դուրս գանք, ունենանք Տիրոջ Խաչափայտի օրհնությունը, Մայր Աթոռ Սբ․ Էջմիածնի օրհնությունը և մեր՝ այստեղ հավաքված բոլորիս աղոթքների միջոցով հաղթահարենք այդ բոլոր փորձությունները»։
Անդրադառնալով՝ Վեհափառ Հայրապետի օրհնությամբ կազմակերպվող Ուխտերթերին ու Խաչերթերին ժողովրդի ակտիվ մասնակցությանը Հայր սուրբն ասաց․
«Սա խոսում է՝ մեր ժողովրդի հավատքի մասին, ինչպես նաև՝ Մայր Աթոռ Սբ․ Էջմիածնի հետ անսասան կապի մասին և օրհասական պահերին միշտ էլ մեր ժողովուրդն իր հայացքն ուղղել է դեպի Մայր Եկեղեցին, որտեղից էլ սպասել է Աստծո զորակցությունը և համախմբման խորհուրդը և կոչը»,-ասաց Տ. Պողոս վարդապետ Վարդանյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը