«1988 թվականին, երբ Արցախից միասնության կոչը եղավ, այն ժամանակ ոչ ոք չէր ասում, որ ինձ քաղաքականությունը չի հետաքրքրում, սա կամ նա չի հետաքրքրում, ես իմ գործով եմ զբաղվում։ Բոլորս միասին մի բան ուզեցինք ու ստացվեց, անցկացվեց հանրաքվեն, մենք ունեցանք անկախ երկիր․ բայց, արի ու տես, որ մեր առաջ դրվեց մի սպիտակ թուղթ, մեզ տրվեց գրիչ ու ասվեց՝ գրեք ձեր երկրի կենսագրությունը։ Իսկ մենք սկսեցինք խզբզել, դրա համար էլ եկանք, հասանք էս օրվան․․․Այսօր եկել է պահը նորից համախմբվելու՝ մի կողմ դնելով տարբեր մտածելակերպերը։ Չկան սրանք ու նրանք, կա՛մ մենք, կա՛մ ընդհանրապես ոչ մեկս չկանք»,- «Ազատ Արցախ-Հայաքվե» օրենսդրական նախաձեռնության քննարկման ժամանակ ասաց ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը