«Ամոթ է, որովհետև էդ մարդիկ հաղթանակ են բերել մեր երկրին, էդ հաղթանակով սերունդներ են մեծացել։ Իսկ այսօր ամեն ինչ արվում ա, որ մենք չունենանք էն հերոսներին, որ սերունդ մեծացնես։ Որ կողմ նայում ես, կամ դատի մեջ են, դատվում են կամ խոսք է գնում, որ դեռ կդատեն։ Սա ուղղակի խայտառակույուն է, էսպիսի բան անել չի կարելի։ Ոչ մի կերպ հասկանալի չէ»,- դատարանի բակում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց դերասան Հրանտ Թոխատյանը։ Նա եկել էր ի աջակցություն դատարանում գտնվող գեներալներ Սեյրան Օհանյանի և Գրիգորի Խաչատուրովի, որոնց վերաբերյալ դատական նիստ էր։
«Անկախությունից ի վեր մեր երկրում եղել է երկու ինստիտուտ, որ համարվել են կայած՝ եկեղեցին և բանակը։ Վերջին տարիներին երկու ինստիտուտն էլ ամեն կերպ քարկոծվում են։ Ամեն ինչ արվում է, որ բանակի հեղինակությունը պլենտուսի մակարդակի հավասարեցնեն»,- ասաց Հրանտ Թոխատյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը