05 04 2023

Դա իրենց մտածելու բանն է, թե ինչու է քաղաքացու մտքով անցնում իրենց անվանել դավաճան. Հրանտ Թոխատյան

Դա իրենց մտածելու բանն է, թե ինչու է քաղաքացու մտքով անցնում իրենց անվանել դավաճան. Հրանտ Թոխատյան

News.am-ը գրում է.

Ազգային ժողովի նախագահի արարքն անընդունելի է, ինչ էլ որ արած լիներ քաղաքացին: Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ժողովրդական արտիստ, դերասան Հրանտ Թոխատյանը:

«Յուրանքանչյուր մարդու համար անընդունելի արարք է դա: Մանավանդ երբ դա արել է Ազգային ժողովի նախագահը: Նա երբեք իրեն պետք է թույլ չտար, պետք է ունենար բարոյական այնքան հիմք, որ նման բան մտքով անգամ չանցկացներ»,- նշեց Հրանտ Թոխատյանը:

Անդրադառնալով իշխանականների այն դիտարկմանը, թե քաղաքացին ԱԺ նախագահին «դավաճան» անվանելով պետական ինտիտուտի նկատմամբ է անհարգալից վերաբերումք է ցուցաբերել, Թոխատյանն ասաց.

«Դե ուրեմն թող պետական ինստիտուտն իրեն այնքան նորմալ պահի, որ քաղաքացու մտքով նման բան չանցնի: Դա իրենց մտածելու բանն է»:

Հարցին՝ այդ միջադեպից հետո արդյո՞ք Ալեն Սիմոնյանը պետք է հրաժարական ներկայացնի ԱԺ նախագահի պաշտոնից, Հրանտ Թոխատյանն ասաց. «Դա արարք է, որին չգիտեմ՝ ինչ պատիժ է պետք: Գիտեք, եթե իր շեֆը պատերազմը տանուլ տալուց հետո հրաժարական չտվեց, դժվար Ալեն Սիմոնյանը թքելու համար հրաժարական տա»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ