«Դուք վաղվա օրն եք, այսօր դուք ձեր ձեռքերով պետք է վաղվա օրը կերտեք»,- «Բեկում» համաերիտասարդական ֆորումի ժամանակ, դիմելով երիտասարդներին,ասաց ՀՀ ժողովրդական արտիստ, դերասան Հրանտ Թոխատյանը։
Նրա խոսքով՝ անկախ Հայաստանի պատմության մեջ ամենամեծ խնդիրն այն է, որ գնահատական չի տրվում երեկվա օրվան․ « Եկավ նոր իշխանություն գնահատական չկա առաջին կառավարությանը, հետո՝ երկրորդը, հետո՝ երրորդը ․․․ Հիմիկվա մասին խոսք չկա, որովհետև էն ինչ- որ փորձում է ղեկավարել, դժվար է , թե՝ ի՞նչ կարելի է անվանել, ո՛չ կառավարություն է, ո՛չ․․․ Պարզ չէ ինչ է, ինչ-որ հավաքածու է անգետ մարդկանց, որը, ոչինչ չհասկանալով, փորձում է բան անել․ ներքին կյանքում նույնը վերաբերվում է մշակույթին, կթրությանը, գիտությանը»,-ասաց Հրանտ Թոխատյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը