Ոչ միայն իրավաչափ չէ, ոչ միայն տրամաբանական չէ, այլ նաև բարոյական չէ զոհված զինծառայողի մորը կալանավորելը: Այս մասին կառավարության դիմաց նստացույցի ժամանակ ասաց ակտիվիստ Տարոն Մանուկյանը:
«Այստեղ հավաքված են այն մարդիկ, ովքեր հայրենիքին տվել են ամենաթանկը, մեզնից յուրաքանչյուրի պարտքն է սատար կանգնել այս մարդկնաց, ես վստահ եմ, որ նրանց պայքարը ի վերջո հաջողելու է և կարողանալու ենք հասնել մեր նպատակին»,-ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը