ՀՅԴ ՀԵՄ կենտրոնական վարչության անդամ Տարոն Մանուկյանի խոսքով ապրիլի 23-ի նախատեսվող Ջահերով երթը ներկա իրավիճակում շատ կարևոր է և հակաթրքական ամենամեծ միջոցառումն է, որը տեղի է ունենում Հայաստանում։ ՀՅԴ անդամի խոսքով՝ տարեցտարի ջահակիրների թիվը շատանում է․ «Ջահը հենց իրենով պահանջատիրության խորհուրդ ունի»,-ասում է Տարոն Մանուկյանը։
Դիտարկմանը, որ այս տարի Ջահերով երթը տեղի է ունենում մի իրավիճակում, երբ իշխանությունը Թուրքիայի հետ հարաբեություն է փորձում կարգավորել, մեր զրուցակիցը նշեց․
«Ակնհայտ է, որ այսօրվա իշխանությունը վարում է թրքահաճո քաղաքականություն և փորձում են անել ամեն ինչ՝ ստերով, կեղծիքներով, մանիպուլյացիաներով, որպեսզի մեր հասարակությունը հավատա այդ կեղծ խաղաղասիրական լոզունգներին, բայց պատկերն ակնհայտ է, որ անհնար է հասնել խաղաղության նման պայմաններով և նման թշնամիների առկայությամբ, այսինքն՝ թուրքը խաղաղության լեզուն չի հասկանում, թուրքը ճանաչում է միայն զենքի լեզուն և բոլոր այդ խաղաղասիրակա կոչերը կեղծիք են։ Օրվա իշխանությունն ամեն ինչ անում է, որ մեզ տանի թրքացման ճանապարհով, իսկ մեր սերունդը , մեր տեսակը, մեր հայ տեսակը ոչ մի կերպ չի կարող համակերպվել այս իրավիճակի հետ և ոչ միայն Ջահերով երթով․․․ յ Ջահերոց երթը մեծ մեսիջ է ՝ ցույց տալու մեր թշնամիներին, համայն աշխարհին , որ հայ տեսակը ներկա իրավիճակին չի համակերպվել , որ տեր է Հայ դատին, շարունակելու է պայքարը , չի գնալու այս իշխանության թելադրած ճանապարհով , այն է ՝ թրքացումը»,-ասաց Տարոն Մանուկյանը։
Մանրամասն՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը