19 05 2023

Երեկ Հոլանդիայի Ռոտերդամ նավահանգստում առգրավվել է 1 տոննա կոկաին․ Վահե Դավթյան

Երեկ Հոլանդիայի Ռոտերդամ նավահանգստում առգրավվել է 1 տոննա կոկաին․ Վահե Դավթյան

Վահե Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Երեկ Հոլանդիայի Ռոտերդամ նավահանգստում առգրավվել է 1 տոննա կոկաին։
Ինչպես պարզվել է, թմրանյութով բեռնված կոնտեյները Հոլանդիա էր եկել Թուրքիայից և այնուհետև պետք է ուղևորվեր Հարավային Ամերիկա։
Չգիտեմ, կստացվի Թուրքիային ձևավորել գազային հաբ, թե ոչ, բայց թմրանյութային հաբն արդեն գործում է։ Ընդ որում` մի քանի ուղղություններով. Մերձավոր Արևելք, Աֆրիկա, Ռուսաստան, Ամերիկա։
Ուզենք, թե չունենք, բայց օրերս Հայաստան ուղևորվող 2,7 տոննա կոկաինի առգրավումն Իտալիայում պետք է դիտարկենք վերոշարադրյալի լույսի ներքո։
Դեռևս որևէ եզրակացություն չեմ կարող անել, թեև իրադարձությունների տրամաբանությունն ընդհանուր առմամբ պարզ է։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ