06 05 2023

Դիլիջանից եկող մեքենաները Սևանի թերակղզի մտնելու համար շրջադարձ պետք է կատարեն նոր շրջադարձից 1կմ ներքև

Դիլիջանից եկող մեքենաները Սևանի թերակղզի մտնելու համար շրջադարձ պետք է կատարեն նոր շրջադարձից 1կմ ներքև

Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամը տեղեկացնում է, որ 2023թ. մայիսի 6-ից անվտանգության նկատառումներից ելնելով՝ Սևանի թերակղզուց դուրս եկող տրանսպորտային միջոցները դեպի Երևան ընթանալու համար պետք է հետադարձ կատարեն նոր բացված շրջադարձի տեղով։

Դիլիջանից եկող մեքենաները Սևանի թերակղզի մտնելու համար շրջադարձ պետք է կատարեն նոր շրջադարձից 1կմ ներքև։ Գոյություն ունեցող շրջադարձը, որը դուրս է գալիս Սևանի թերակղզուց, այսօրվանից փակ է լինելու։ Տեղադրվելու են բազալտե եզրաքարեր և մետաղական արգելափակոցներ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ