28 04 2023

Մարդիկ չեն հասցնում թանկացումների ետևից և աշխատելով աղքատանում են․ Գառնիկ Դանիելյան



«Պետական բարդակի ու ամենաթողության պատճառվ բազմաթիվ գյուղատնտեսներ, ձեռնարկատերեր նորից կկանգնեն մեծ խնդրի առջև ու ֆինանսական մեծ կորուստներ կունենան։ Շատերն ընդհուպ սննկացման եզրին էին կանգնած ամիսներ առաջ,  երբ վերին Լարսը փակ էր,  իսկ այս երկրորդն արդեն անդառնալի հետևանքներ կունենա իրենց համար։ Ըստ հայկական կողմի 1000-ից ավել բեռնատար կա Վրաստանում, բայց, իմ տեղեկություններով, այդ թիվը 2000-ի շեմն անցել է»,- Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատագամավոր Գառնիկ Դանիելյանը։

«Մարդիկ վարկեր են վերցրել․ բնակարան են գրավ դրել, բանկերի հետ կապված խնդիրներ ունեն, հիմա այդ մարդիկ ինչո՞ւ պետք է կանգնեն կրախի առաջ։ Եթե մի բեռնատարի մթերքը փչանա, մոտավոր հաշվարկով, 20 միլիոն դրամի կորուստ կարժենա բեռի տիրոջ համար»,-ասում է Գառնիկ Դանիելյանը։

Հիշեցնենք, որ երեկ պատգամավորը գրառում էր արել՝ բարձրաձայնելով, որ  Լարսում մեկ շաբաթ է հայկական բեռնատարները կանգ են առել  Վրաստանում և չեն կարողանում գյուղմթերքն արտահանել Ռուսաստանի Դաշնություն։

«Շուտով կգա՝ մրգեր արտահանելու  սեզոնը և  մենք կանգնելու ենք  ավելի մեծ խնդրի առաջ, եթե էս ամենը շարունակվի, իմ կանխատեսումներով, սեզոնին լուրջ պխնդիրներ  կունենանք»,-ասում է մեր զրուցակիցը։

Դիտարկմանը, որ պատգամավորը մշտապես լինում է շրջաններում, հատկապես սահմանամերձ գյուղերում, թե ինչպիսի՞ն է ընդհանուր վիճակը Գառնիկ Դանիելյանն ասաց․ « Էստեղ նշում են տնտեսական աճի մասին, կյանքի որակի բարելավման մասին, բայց սահմանում  ապրող մարդը, գյուղացին, մեր հայրենակիցը տեսնում է, որ լուրջ անվտանգային խնդիրներ են առաջացել  և չգիտեն թե վաղվա օրն ի՞նչ կլինի․  երկրորդը՝  սոցիալական  ու ֆինանսական առումով, մարդիկ ծիծաղով են արձագանքում, ասում են՝ Երևանում հայտարարում  են լուրջ տնտեսական աճի մասին,իբրև   մեր կյանքը բարելավել է, բայց մեր կյանքը գնալով դառում է անտանելի»։

«Խնդիրների մեջ մարդիկ իրենց ապագան չեն տեսնում, խաբված են զգում, էն պայծառ ապագան, որ իշխանությունների կողմից խոստացվում էր, էսօր հասկանում են, որ հավատալով՝ սխալվել են։ Արտագաղթի միտումներ եմ տեսնում , որոշ գյուղեր կիսադատարկ են, որոշներում էլ՝ հույսն ու հավատը կորցրած ճամպրուկային տրամադրություն է»,- ասում է Գառնիկ Դանիելյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ