27 04 2023

ՄԻՊ-ը՝ Փաշինյանին «դավաճան» անվանած քաղաքացուն աշխատանքից ազատելու մասին



ՄԻՊ Անահիտ Մանասյանը, լրագրողների հետ զրույցում, անդրադարձավ օրեր առաջ աղմկահարույց դեպքին՝ նշելով , որքաղաքացին, որին աշխատանքից ազատել են Նիկոլ Փաշինյանին «դավաճան» անվանելու համար կարող է դիմել պաշտպանի գրասենյակ, ինչից հետո քննություն կսկսվի։

«Բնականաբար, խոսքի ազատության իրավունքը կարևորագույններից է, սակայն անսահմանափակ չէ։ Խոսքի ազատության իրավունքը կարող է սահմանափակվել։ Թեպետ մեզ անհատապես չի դիմել քաղաքացին, բայց մենք կփորձենք դեպքը պահել ուշադրության կենտրոնում։ Մեր տեղեկություններով՝ բերման ենթարկելու հիմքը խոսքի ազատության իրացումը չի եղել»,- ասաց Մանասյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ