21 04 2023

Ասում ա՝ 5000 զոհ է եղել, 15 հոգու համար ինչ շուխուռ եք անում․ բա չասե՞մ՝ լրբի ծնունդ․ զոհված զինծառայողի հայր



Ազատ գյուղի զինվորական կացարանում հունվարի 19-ին բռնկված ողբերգական հրդեհի հետևանքով զոհված զինծառայողների ծնողները,  Նիկոլ Փաշինյանի և Սուրեն Պապիկյանի հետ հանդիպման պահանջով բողոքի ակցիա են անում Կառավարության շենքի մոտ

Զոհվածների ծնողները նշում են, որ բազմաթիվ հարցեր ունեն Փաշինյանին և Պապիկյանին, քանի որ համաձայն չեն պաշտոնական վարկածին, ըստ որի՝ 15 զինվորի կյանք խլած հրդեհը բռնկվել է վառարանը բենզինով վառած կապիտանի անզգուշության հետևանքով։ Նրանք կարծում են, որ տղաները մահացած են եղել  նախքան հրդեհը։

Լրագրողների հետ զրույցում զոգհված տղաներից մեկի հայրն ասաց․ «Հայվանը խոսում ա, ասում ա՝ 5000 զոհ է եղել, 15 հոգու համար ինչ շուխուռ եք անում․ բա չասե՞մ՝ լրբի ծնունդ»։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ