«Համախմբում» նախաձեռնությունը կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա է անում։ Նախօրեին տարածված հայտարարությամբ նշվում է․ «Հունվարի 19-ին Գեղարքունիքի մարզում ոչ մարտական պայմաններում 15 ժամկետային զինծառայողների կյանքը խլած ողբերգությունը ՀՀ իշխանությունների կողմից Զինված ուժերի կառավարման հերթական հանցավոր ձախողման հետևանքն է։ Մեր յուրաքանչյուր զինվորի կյանքը բարձրագույն արժեք է, և նրանց ողբերգական կորստի հիմնական պատասխանատուները ՀՀ վարչապետը և պաշտպանության նախարարն են, ովքեր չպետք է հերթական անգամ խուսափեն պատասխանատվությունից»։
Նախաձեռնության անդամ Աննա Կոստանյանը խոսքն ուղղելով Նիկոլ Փաշինյանին և հիշեցնելով նրա երբեմնի խոսքերը հակադարձեց․ «15 զոհերը, որոն ք ո մարտական պայմաններում զոհվել են, հայկական լրահոսի հեթական զոհերը չեն և չեն լինելու։ Գործող իշխանությունը, որը շուրջ 5 տարի է օգտվում է հասարակության՝ թմբիրի մեջ լինելուց, կարողացել է ամբողջ իշխանությունն իր ձեռքում ուզուրպացնել , խաղալ հասարկության ամենանուրբ նյարդի վա, համոզել , որ իրենց այլընտրաք չկա։ Հասարակությանը պետք է պարբերաբար հիշեցնել, որ 2018 թվականի հայտնի դեպքերից հետո բոլոր փաստերը հակառակն են ապացուցել, որ այս երկրում որևէ բան չի փոխվել․․․ Ուզում եմ հարցնել հասարակությանը՝ մենք ադյո՞ք հարմարվելու ենք հերթական զոհերի հետ»,-ասաց Կոստանյանը՝ հավելելով․ «այս իշխանության հետ մենք ապագա չունենք․ Նիկոլ Փաշինյանն իր վարչախմբով օր առաջ պետք է հեռանա»։
«Այս իշխանությանն ընտրած 680 հազար քաղաքացիները հարմարվելով 15 զոհերի հետ վերջին շիրմքարն են դնելու Հայստանի ապագայի վրա։ Այս իշխանությանն ընտրած 680 հազար քաղաքացիները պետք է իրենց խոսքն ասեն ու կանչեն պատասխանատվության»,-ասաց Աննա Կոստանյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը