«Քրեական գործի շրջանակներում պարզման ենթակա հանգամանքներ են, բայց այն, որ Նիկոլ Փաշինյանը հենց սկզբից ասպարեզ է ներտում մի թեզ ու բոլորվ սկսում են այդ թեզը պաշտպանել , սա է կասկած հարուցում։ Քննությունը, գոնե, ակտիվ փուլ չմտած ո՞նց են իրենց իրավունք վերապահում՝ նման մեղադրանքներ հնչեցնելու «,-այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ հունվարի 19-ին Ազատ գյուղում տեղի ունեցած ողբերգության վերաբերյալ հարցին ի պատասխան։
«15 զինվորի մի գիշերվա մեջ մոխրացնել ու գլուխ չխոնարհե՞լ , ներողություն չխնդրե՞լ , գլուխները պատով չտա՞լ , ելնել ու անընդհատ հիմար թեզեր մեջբերել, սա խոսում է այն մասին, որ այս մարդկանց համար մարդկային կյանք, հայրենիք չկա «,-ասաց Արծվիկ Մինասյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը