20 04 2023

Հայաստանի ակուլաները չափից դուրս շատ են․ թող լիրժեք գումար վճարեն, բոլորս էլ դուրս կգանք․ Ֆիրդուսի բնակիչ



Երևանի Ֆիրդուսի թաղամասի բնակիչներն այսօր՝ ապրիլի 21-ին, կրկին բողոքի ակցիա են իրականացնում ՀՀ կառավարության շենքի մոտ՝ պահանջելով իրենց գույքի համար պատշաճ փոխհատուցում տալ։

Բնակիչներից Ռաֆայել Սաֆարյանը լրագրողների հետ զրույցում նշեց. «Ուզում են գերակա շահի տակ մարդկանց տեղահանեն: ԾԻԳ-ի ղեկավարը հայտարարել է, թե իբր 2020-2021 թվականների բնակիչներին առաջարկվել է 1700 դոլար մեկ քմ-ի դիմաց: Բոլորը կարող են ասել, որ ոչ մեկին նման բան չեն առաջարկել: 2018-ին ասացին, որ առաջարկում են 1200-1300 դոլար, եւ միայն այս տարվա ապրիլին եկած նամակներում նշված է 1700-1900 դոլար: Հիմա իրենք մեկ քմ-ն վաճառում են 5-7 հազար դոլարով: Աշխարհում շատ օվկիանոսներ կան, որտեղ ակուլաներ կան, բայց էս մեր Հայաստանի ակուլաները չափից դուրս շատ են: Կարող ա՞ մենք օվկիանոս ունենք, ես չգիտեմ: Չեն կարողանալու էսքան ժողովրդին տեղահան անեն: Թող լիրժեք գումար վճարեն, բոլորս էլ դուրս կգանք»,-ասաց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ