07 09 2023

Կառավարությունը երկար քաշքշուկներից հետո որոշել է փոխհատուցել 44-օրյայի ժամանակ վնասված մեքենաների համար

Կառավարությունը երկար քաշքշուկներից հետո որոշել է փոխհատուցել 44-օրյայի ժամանակ վնասված մեքենաների համար

 

Կառավարությունը շուրջ 140 մլն դրամ հատկացրեց 44-օրյա պատերազմի ժամանակ վնասված ավտոմեքենաների համար փոխհատուցման համար։

Փոխհատուցում կտրվի 88 ֆիզիկական և իրավաբանական անձանց։

Նշվում է, որ այդ ավտոմեքնաներից 11-ը մնացել է թշնամու մոտ, մյուսները վնասված են։

Նշենք, որ պատերազմից հետո արդեն շուրջ երեք տարի քաղաքացիները քաշքշուկների մեջ են՝ գումարները ստանալու համար։

Նշենք, որ ըստ պաշտպանության նախարարության, պատերազմի ժամանակ վնասվել է 507 ավտոմեքենա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ