«Թշնամական առաջխաղացումը չէր լինի, եթե երկրի ղեկին լիներ կոմպետենտ , երկրի մասին մտածող, համակարգված գործողություններ իրականացնող անձնավորություն, Տեղում թշնամին չէր առաջանա, եթե մեկ տարվա ընթացքում ամրաշինական աշխատանքներ իրականացվեին»,-ԱԺ ճեպազրույցի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
«Ամենախորհրդանշականն է․․․ 30 տարվա մեջ հարյուր հազարավոր մեր հայրենակիցներ, Արցախ մեկնելի,ս լուսանկարվել են «Ազատ Արցախը ողջունում է ձեզ» ցուցանակի մոտ , 30 տարի շարունակ․․․ Երբ դու գիտես, որ ամսի 1-ով հեռանում ես այդ հատվածից, լավ մեկը չկա՞ր երկիրը սիրող ասեր՝ էս ցուցանակը տանենք, ամենախորհրդանշականը, Տեղ գյուղի հետ կապված էս ողբերգության, այդ ցուցանակը գերության մեջ թողնելն է»,-ասաց գեղամ Մանւոկյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը