12 04 2023

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ գերիների հարազատներին ասելու նոր բան չունի



 

2020 թվականի դեկտեմբերին Խծաբերդի մարտական դիրքերում թշնամու կողմից գերեվարված և արդեն 2 տարի 4 ամիս Ադրբեջանի բանտերում գտնվող գերիների հարազատները երեկ՝ ապրիլի 11-ին բողոքի ակցիա էին իրականացնում՝ փակելով Գյումրի-Բավրա միջպետական ճանապարհը և պահանջելով վերադարձնել իրենց զավակներին։

Խորհրդարանում անդրադառնալով գերիների վերադարձի թեմային, Նիկոլ Փաշինյանն ասաց․

«Մեր պետական մարմինների ուշադրության կենտրոնում է այդ խնդիրը, բայց նաև մենք գիտենք, որ, ըստ էության, պրոբլեմը, որի մասին խոսում ենք, պետք է չլիներ, որովհետև եռակողմ հայտարարության մեջ այդ հարցը հասցեագրված է։ Ընդ որում, ամենատարբեր ատյաններում Ադրբեջանը փորձում է ներկայացնել, որ այսօր գերեվարման մեջ գտնվող քաղաքացիները ռազմագերի չեն։ Բայց դա ընդհանրապես մեկնաբանության հարց չէ, որովհետև եռակողմ հայտարարությանմեջ խոսվում է ոչ միայն ռազմագերիների, այլև պատանդների և պահվող անձանց մասին։

Սա այն դեպքն է, որ Ադրբեջանը ուղղակի չի կատարում իր պարտավորությունները, և մենք պետք է շարունակենք ջանքերը և՛ խորհրդարանական հարթակներում, և՛ կառավարական հարթակներում, և՛ հասարակական կազմակերպությունների մակարդակով, որպեսզի միջազգային գործիքակազմն օգտագործենք այդ խնդիրը րոպե առաջ լուծեու համար։

Մենք մեր կողմից փորձում ենք գործադրել բոլոր ջանքերը այդ թվում մեր գերեվարված ընտանիքների հոգսերը ինչ-որ ձևով թեթևացնլու համար, բայց քանի դեռ մեր տղաները չեն վերադարձել, մենք մեր աշխատանքը չենք հաջողել իրականացնել»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ