11 04 2023

Գերիների հարազատները մայրուղի են փակել

Գերիների հարազատները մայրուղի են փակել

 

Դեռ 2020 թվականի դեկտեմբերից գերի ընկած շիրակցիների հարազատները, որպես բողոքի նշան, փակել են Գյումրի-Բավրա միջպետական ճանապարհը՝ պահանջելով վերադարձնել իրենց զավակներին։

Ըստ հարազատների՝ իշխանությունը ոչինչ չի անում իրենց զավակներին վերադարձնելու համար, իրենց էլ ինֆորմացիա անգամ չեն տալիս, թե ինչ կատարվում, որևէ գերատեսչությունում ընդունելության չեն արժանանում։

Նշենք, որ պահեստազորայինները թշնամու կողմից գերեվարվել էին Խծաբերդի մարտական դիրքերում և արդեն 2 տարի 4 ամիս գտնվում են Ադրբեջանի բանտերում։

Հիշեցնենք, որ խծաբերդից գերեվարվածների հարազատները ամիսներ առաջ փակում էին հակաիշխանական բողոքի ակցիա իրականացնողների ճանապարհը՝ ասելով, թե ընդդիմությունն է խանգարում, որ Փաշինյանը իրենց երեխաների բերի։ Հիմա, սակայն, հայտարարում են, որ Փաշինյանն իրենց խաբում է։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ