11 04 2023

Սա՛ է քաղաքացու վրեժի ժամանակը և ոչ ոք անպատիժ չի մնա․ Աննա Մկրտչյան



«Հայաստնաում տեռոր է հարգելի քաղաքացիներ՝  կազմակերպված, հրահանգավորված և դոզավորված․ ոտնահարվում է ամեն ինչ, Հայաստանի քաղաքացուն այլևս ասում են՝ պաշտպանված ու երաշխավորված իրավունքներ ունեալ  չես կարող»,-ԱԺ ամբիոնից հայտարարեց «Պատի ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։

«Քաղաքական հետապնդումներ, մահ՝ ազատ խոսքի համար, անպատիժ վրաերթեր․ սա է այսօրվա Հայաստանի նկարագիրը»,-ասաց պատգամավորը։  

«ՔՊ-ից ինքնապաշտպանվելը քրեորեն պատժելի է , որովհետև ձեր վրա քրեական գործ կկարեն այնպես , ինչպես՝ հենց հիմա փորձում են կարել Մհեր Սահակյանի վրա»,-նշեց Աննա Մկրտչյանը՝ ասելով․ « Ո՛չ տեռորը, և ո՛չ էլ ախրանիկները որևէ քանակով չեն կարողանա զսպել Հայաստանի քաղաքացու ցասումը․ սա՛ է քաղաքացու վրեժի ժամանակը և ոչ ոք անպատիժ չի մնա»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ