11 04 2023

2013 թ․-ից աշխատել եք ՍԴ-ում․ ՍԴ-ն ամենավարկաբեկվա՞ծ մարմինն է, ինչպես որակում էր Փաշինյանը․ Մանուկյանը՝ ՄԻՊ թեկնածուին



«Տիկին Մանասյան այս ամբիոնից, վերջին  4 տարիներին, ամենածայրահեղ արտահայտություններն են հնչել  Հայաստանի Սահմանադրական դատարանի՝ տարիներ շարունակ ծավալած գործունեության մասին»,-դիմելով ՔՊ-ի կողմից առաջադրված ՄԻՊ թեկնածու Անահիտ Մանասյանին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը՝ մեջբերելով Նիկոլ Փաշինյանի ելույթներից հատվածներ։

Այնուհետև, ուղղելով հարցը Անահիտ Մանասյանին, ասաց․

«2013 թվականից Դուք տևական ժամանակ աշխատել եք  ՍԴ-ում՝ որպես նախագահի խորհրդական, ավագ խորհրդական, հետո՝ ՍԴ խորհրդական մինչև 2018 թվականի մարտ։  Արդյո՞ք Դուք աշխատել եք Հայաստանի ամենավարկաբեկված ինստիտուտներից մեկում, ինչպես որակում էր Նիկոլ Փաշինյանը, և եղել եք խորհրդական Գագիկ Հարությունյանի մոտ»։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ