ԱԺ նիստի օրակարգում ներառված ՄԻՊ ընտրության և ընդդիմադիր պատգամավոր Մհեր Սահակյանին անձեռնմխելիությունից զրկելու՝ դատախազության միջնորդության վերաբերյալ հարցերը, ըստ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանի, փոխկապակցված են՝ Հայաստանում վերջին օրերին մեծ աղմուկ բարձրացված իրադարձությունների հետ։
«Հատկանշական է, որ այդ հարցերը ներկայացնում է Ալեն Սիմոնյանը․․․ հանրային զայրույթ առաջացրած, նրա՝ անթույլատրելի, խայտառակ հանրային պահվածքի մասին ՄԻՊ-ի ներկայիս թեկնածուն խուսափել է լրատվամիջոցներին որևէ դիրքորոշում ասել՝ նշելով, որ փաստեր չկան, իրականում փաստեր կան»,-ասաց պատգամավորը։
«Հիշե՛ք մեր ամեն մի հայրենակցի իրավունքն է՝ քաղաքական դիրքորոշում արտահայտելու, մեղադրելու, քաղաքական գնահատական տալու դավաճանությանն էլ, հողատվությանն էլ , հայրենազրկման համար էլ ․ ու թիկնազորով, թքոտելով, բանտարկելով անհնար է մեր քաղաաքացիներին զրկել այդ իրավունքից»։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը