«Առողջապահության նախարարությունը էլեկտրոնային դեղատոմս գնելու 2-րդ ծրագիրն է սկսում, որը դեռևս պիլոտային է»,-այս մասին հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը՝ նշելով, որ էլեկտրոնային դեղատոմսը նախատեսված է անապահովության միավոր ունեցող պացիենտների, հաշմանդամության կարգ ունեցողների համար։ Նրա խոսքով 2022 թ-ի հուլիսից ներդրված էլեկտրոնային դեղատոմսերի դուրսգրման պիլոտային ծրագրի շրջանակում մինչ օրս 800.000 և ավելի դեղատոմս է դուրս գրվել։
«Առաջիկայում կառավարության որոշման մեջ կկատարվեն փոփոխություններ, որոնց շնորհիվ կլինի էլեկտրոնային դեղատոմսի թվային տարբերակ և հնարավորություն կստեղծվի այնպես անել, որ որոշ դեղեր դուրս գրվեն միայն պարտադիր էլեկտրոնային դեղատոմսով, այսինքն` խիստ բժշկական ցուցումով։ Դրանցից են լինելու հակաբիոտիկները, որոնց բաց ձևով շրջանառությունը, վնասում է քաղաքացիների առողջությունը»,-ասաց փոխնախարարը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը