10 04 2023

Պոլիկլինիկաներն, օրվա կտրվածքով, առաջիկայում ավելի երկար են աշխատելու՝ 08:00-19:00․ Արտակ Ջումայան



«Պոլիկլինիկաներն, օրվա կտրվածքով,  առաջիկայում ավելի երկար են աշխատելու՝ 08:00-19:00»,-այս մասին հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը՝ նշելով․

«Պոլիկլինիկաների աշխատաժամանակը երկարացվում է, սակայն դա չի նշանակում, որ բուժանձնակազմը հավելյալ ծանրաբեռնվելու է: Բժիշկների ընդունելությունը լինելու է առավոտյան 9:00-ից միչև 13:30-ն և 13:30-ից մինչև 19:00: Առավոտյան ժամը 08:00-ից կաշխատի լաբորատոր բաժանմունքը: Կաշխատի մեկ կամ երկու բուժքույր՝ կախված հերթագրված բուժառուների թվից։  Ստացվում է, որ աշխատող քաղաքացին կարող է իր բժշկին դիմել 18:00-ից հետո: Եթե հետազոտության անհրաժեշտություն լինի, ապա քաղաքացին կարող է առավոտյան ժամը 8:00-ին մոտենալ և հետազոտվել: Աշխատանքից անհրաժեշտաբար դուրս գալու կարիք  չի լինի:  Նախատեսված է նաև նեղ մասնագետի հերթապահություն՝ շաբաթական մեկ օր»։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ