28 02 2024

Պլանավորվում է էլեկտրոնային դեղատոմսերով դեղորայքների ցանկի ընդլայնում․ փոխնախարար



Առողջապահության փոխնախարար Արտակ Ջումայանը հրավիրված ասուլիսի ժամանակ խոսել է էլեկտրոնային համակարգի փուլային ներդրման սկզբունքով առաջնորդվելու մասին։

«Հաջորդիվ այն դեղորայքները, որոնք պետք է դուրս գրվեն դեղատոմսով, այո, պետք է փուլ առ փուլ ներդրվեն։ Բայց սա միայն դեղորայքների թվաքանակը ավելացնելը չի, այստեղ մենք նաև աշխատում ենք մեր առաջնային օղակի այլ հնարավորությունների հետ միասին, որպեսզի ներդնելով և ընդլայնելով դեղորայքերի ցանկը չառաջացնենք խնդիր հերթերի հետ կապված։ Այսինքն առաջնային օղակը ևս պիտի պատրաստ լինի այդ ծավալի պացիենտներ ընդունելու և համապատասխան դեղորայքներ դուրս գրելու»,- հայտարարեց փոխնարարը։ 

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ