Հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրվել Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանում։ Այս մասին հաղորդվում է Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի տեղեկատվական հաղորդագրության մեջ։
«Տուժածներ չկան։ Տվյալ փաստով ռուսաստանյան խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը քննություն է անցկացնում։
Պարեկություն է իրականացվում երեք երթուղով՝ Մարտակերտի, Մարտունու և Շուշիի շրջաններում»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Ռուսաստանյան խաղաղապահները ապահովում են Գորիս-Ստեփանակերտ երթուղով հումանիտար բեռներով ավտոշարասյան ուղեկցումը, ասված է ՌԽԶ հաղորդման մեջ։
Ռուսաստանյան խաղաղապահների անվտանգությունն ապահովմելու և հնարավոր միջադեպերը կանխելու համար Ադրբեջանի ու Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբերը գտնվում են մշտական փոխգործակցության մեջ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը