Այսօր՝ փետրվարի 21-ին, Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի բնակիչները փակել են Երևան-Մարտունի ճանապարհը: Բողոքում են օրենքի դեմ, ըստ որի՝ արտագնա աշխատանքի մեկնածները պետք է ՀՀ-ում 20 տոկոս եկատմային հարկ վճարեն։
«Անսպասելի մարդկանց ուզում են հարկեն: Ով արտագնա աշխատանքի է դուրս գալիս արտերկիր՝ հարցրեք, տեսեք գոնե մեկը տեղյա՞կ է այդ հարկերի մասին: Սյուրպրիզ ձևով վերցրել ուղարկել են մարդկանց և ստույգ գումարներ՝ 300-400 հազար:
Եղել են ֆորսմաժորային իրավիճակներ, որ մարդը սեզոնի կեսից հետ է վերադարձել:
2022 թվականի ադրբեջանական հարձակման ժամանակ մեզ հետ աշխատողներից մեկը վերադարձավ, քանի որ տղան զոհվել էր: Հիմա այդ մարդուն՝ հերոսի հորը, 370.000 դրամ հարկել են»,- ասաց ակցիայի մասնակիցը:
Ըստ վիճակագրական տվյալների՝ Հայաստանից ամենաշատն արտագնա աշխատանքի մեկնում են Գեղարուքնիքի մարզի, մասնավորապես, Մարտունի քաղաքի բնակիչները:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը