Երևան-Մարտունի ճանապարհը փակած արտագնա աշխատողների հետ հանդիպման էր եկել Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը: Վերջինս քաղաքացիներին խնդրեց իրեն փոխանցել թղթերը համաձայն որի՝ նրանք պետք է տուգանվեն:
«Սա ծանուցումն եք ինձ տալիս, տուգանքի թուղթ տվեք, որ որևէ մեկը տուգանվել է ժամանակին չվճարելու համար»,- ասաց մարզպետը՝ տեղեկացնելով, որ ոչ մեկ չի տուգանվել:
Մարզպետի խոսքով քաղաքացիներն ստացել են ծանուցումներ, սակայն որևէ վարչարարություն մինչ այս պահը նրանց նկատմամբ չի իրականացվել, իսկ քաղաքացու կողմից փոխանցված տուգանքի մասին ծանուցումին ծանոթանալուց հետո մարզպետը ծալեց թերթիկն ու ոչինչ չասաց՝ անցնելով այլ հարցի քննարկման:
«Պետեկամուտների կոմիտեում հարցը բարձրացվել է, քննարկվել է և հիմա էլ քննարկման փուլում է, դեռ որևէ վարչարարություն չկա»,- նշեց նա:
Քաղաքացիների ահնագստություններին ի պատասխան՝ մարզպետը խոստացավ բոլորին ապահովել 300.000 դրամանոց աշխատանքով՝ արտերկիր չմեկնելու դեպքում:
«Խի՞ ես գոռում, հլը մոտ արի տենամ խի՞ ես գոռում: 300.000 դրամ աշխատավարձ եմ խոստանում: Բոլորդ ֆիզիկական աշխատանք եք չէ՞ անում: Ֆիզիկական աշխատանքով մեր մարզում ապահովում եմ»,- արձագանքեց Սարգսյանը՝ քաղաքացուն, ով հետաքրքրվում էր, թե ինչպես է Հայաստանում 100.000 դրամով աշխատելու:
Հիշեցնենք, որ Գեղարքունիքի բնակիչները բողոքում են օրենքի դեմ, համաձայն որի՝ արտագնա աշխատանքի մեկնածները պետք է 20 տոկոս եկատմային հարկ վճարեն։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը