27 03 2023

«Այն, ինչ կատարվեց, անուն չունի». Քրիստինա Վարդանյան

«Այն, ինչ կատարվեց, անուն չունի». Քրիստինա Վարդանյան

Էկոլոգ Քրիստինա Վարդանյանը լուսանկարներ է տարածել՝ կից գրառմամբ. «Այն, ինչ կատարվեց փողոցի այս հատվածում, որտեղ նորմալ ծառեր էին աճում, անուն չունի… Հատման ենթակա վերջին ծառն էր, այն էլ խոր էտի զոհ… Իսկ նախավերջին հացենին ուղղակի գեղեցկուհի էր։ Բումերանգի օրենքը գործելու է, դուք նույնիսկ տնկվող սակուրայի ծաղկման գաղափարը չկասկացաք… Ճապոնացիների համար՝ բալի ծաղիկները կյանքի փոխաբերություն են: Մարդկային կյանքը՝ բույսի ծաղկման այս 10 օրվա ընթացքում, նույնքան անցողիկ է, ակնթարթային ու գեղեցիկ, որքան բնությունը։ Արժեհամակարգերի տիեզերային տարբերություն»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ