Պուրակները, հրապարակները, անտառները սովորաբար անվանում են քաղաքի «կանաչ թոքեր»: Երևանում այդ «թոքերը» տարեցտարի անշեղորեն նվազում են։ Արդյունքը՝ մայրաքաղաքի կենտրոնում փոշու մակարդակը 4-5 անգամ գերազանցում է թույլատրելի նորման։ Վերջերս էլ քաղաքապետարանը կասկադի տարածքի ծառերը հատեց՝ դրանք փոխարինելով սակուրաներով:
Ինչու՞ է դա տեղի ունենում և ինչ է պետք անել որպեսզի Երևանը լիաթոք շնչի։ Այս մասին կխոսենք մամուլի ասուլիսի ժամանակ խոսեց ԵՊԲՀ հիգիենայի և էկոլոգիայի ամբիոնի դոցենտ, Երևան քաղաքի ավագանու անդամ, «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի նախկին փոխտնօրեն Քրիստինա Վարդանյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը