Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ, «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրենի նախկին տեղակալ Քրիստինա Վարդանյանը այսօր՝ հուլիսի 31-ին, ասուլիսի ընթացքում անդրադարձավ կանաչապատման ոլորտում առաջացած խնդիրներին։ Մանսավորապես, 2023 և 2024 թթ. ընթացքում զանգվածաբար հատված հացենիներին ու թեղիներին։
«Հարավային երկրներում այս մեթոդաբանությունը կարող է տարբեր խնդիրներ ի հայտ բերել։ Ծառահատումները հանգեցնում են նրան, որ կարծր մակերեսները` ասֆալտը, բետոնը, շենքերի ճակատային հատվածները, տաքանում են և ջերմային «կղզիներ» են առաջացնում։ Դրանց դեմ պայքարում է ամբողջ աշխարհը, և սա հիվանդացության և բնակչության մահացության ցուցանիշների հետ ուղիղ կապ ունի։ Փողոցների կանաչապատումն ու ծառերը քաղաքի էկոլոգիական կառուցվածքում մեծ դեր են կատարում, հանդիսանում են օդափոխության «միջանցքներ»։ Զանգվածաբար կատարվող ծառահատումն իր հետևից թողնում է եռացող փողոցներ, իսկ հարավային քաղաքներում կանաչապատումը վերացնում է ջերմային սթրեսը` ջրազրկումը»,– ասաց Վարդանյանը։
Ավագանու անդամը տեղեկացրեց, որ վերջին ժամանակաշրջանում տնկված ծառերը, օրինակ` ալբիցիան, շատ մակերեսային ստվեր է ապահովում, ջերմաստիճանը չի իջեցնում, ինչպես նաև ցրտադիմացկուն չէ։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը