«Հայաստան» խմբակցությունն ԱԺ քննարկմանն է ներկայացրել ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցով՝ ՍԴ դիմելու մասին որոշման նախագիծը։ Ներկայացնելով այն «Հայաստան» խմբակցության քարուղար, հիմնական զեկուցող Արծվիկ Մինասյանն ասաց, որ նախագծի հիմք է հանդիսացել փաստաբաններ Արսեն Բաբայանի և Սոս Հակոբյանի մասնագիտական վերլուծությունը, իչպես նաև՝ մամուլում տեղ գտած և այլ հրապարակումները։
« «Հայաստան» խմբակցությունը անհրաժեշտ է գտել այս նախագիծը ներկայացելու հետևյալ հիմնավորումներով»,-ասաց Արծվիկ Մինասյանն ու մասնավորեցրեց հիմնավորումները։
«Նշված իրավակարգավորումների համաձայն ՍԴ դատավորն իրավունք չունի զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, ձենռարկատիրական գործունեություն է համարվում անհատ ձեռնարկատեր լինելը․ այս դեպքում մենք գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ տիկին Սեդա Սաֆարյանը ԱԺ կողմից, 2022 թվականի սեպտեմբերի 15-ին, ընտրվելով ՍԴ դատավոր և լինելով անհատ ձեռնարկատեր պահանել է իր այս կարգավիճակը մինչև 2023 թվականի հունվարի 27-ը։ Մինչդեռ, օրենքի պահանջի համաձայն, ընտրվելուց հետո 30 օրվա ընթացքում տիկին Սաֆարյանը պետք է դադարեցներ իր այս կարգավիճակը, այն է՝ պետական հաշվառումից պետք է դուրս գար ինչպես սահմանաված է, օրինակ, պատգամավորի պարագայում։
Սեպտեմբերի 15-ին ընտրվելով ԱԺ կողմից տիկին Սաֆարյանը «Սահմանադրական դատարանի» մասին օրենքի 5-րդ հոդվածի կարգավորումների համաձայն լիազորությունը պետք է ստանձներ դեկտեմբերի 10-ից , սակայն լիազորությունը ստանձնել է դեկտեմբերի 16-ից, երբ ԱԺ նիստում նաև տվել է երդում․ թեև էստեղ էլ կա խնդիր, որովհետև նույն ՍԴ օրենքի 5-րդ հոդվածի կարգավորումը հստակ է ասում, որ երդումը պետք է տրվի ընտրությունից հետո։ Լիազորությունների ստանձնումը, եթե թափուր տեղի համար է ընտրությունը կատարվել , այդ պահից է ինքը ստանձնում, իսկ եթե ապագայում պետք է ստանձնի այդ պարտականությունները, ապա այդ պահից սկսած է իր լիազորությունները սկսում գործել։ Այնուամենայնիվ, եթե դեկտեմբերի 16-ին, նշանակում է տիկին Սաֆարյանի՝ անհատ ձեռնարկատիրոջ կարգավիճակը պետք է դադարեցվեր, առավելագույնը, մինչև հունվարի 16-ը։ Բայց ունենք փաստ,որ տիկին Սաֆարյանը անհատ ձեռնարկատիրոջ կարգավիճակը դադարեցրել է հունվարի 27-ին , նույն օրը դիմումը ներկայացրել է պետական ռեգիստր և օրենքի պահանջների համաձայն նույն օրն էլ պետական ռեգիստրը դադարեցրել է նրա հաշվառումը։ Այսպիով ունենք օրենքի այս խատումը , ինչը հիմք է տալիս պնդելու և ներկայացնելու այս որոշման նախագիծը, քանի որ ԱԺ-ն իրավասու չէ դադարեցնելու ՍԴ դատավորի լիազորությունը այլ ընդամենը դիմելու Բարձր դատարանին ՝ քննելու այս հարցը, սրանով պայմանավորված ներկայացրել ենք նախագիծը»,-ասաց Արծվիկ Մինասյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը