Գառնիկ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
ՀՀ Տավուշի մարզում գյուղատնտեսական նշանակության վարելահողերը կազմում են 25485.3 հա, որից ոռոգվող՝ 3759.9 հա, բազմամյա տնկարկները կազմում են 1981.8 հա, որից ոռոգվող՝ 1646.4 հա:
Այս մասին տեղեկացա ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից՝ հարցմանս ի պատասխան։
Ստացվում է, որ Տավուշում հազարավոր հեկտարներով ոռոգելի հողատարածքներ մնում են անջրդի։
Հաճախ, խնդիրը նյութատեխնիկական հագեցվածության հետ է կապված լինում։
Օրինակ, Դեղձավան գյուղում շուրջ 200 հա մնացել է անջրդի, և ոռոգումը վերականգնելու համար անհրաժեշտ է ընդամենը խողովակների, ներքին ցանցի վերազինում։
Նման խնդիրները առկա են ՀՀ մյուս մարզերում ևս։
Հարկ է նշել, որ ոռոգելու համար պատշաճ եղանակով չեն օգտագործվում առկա ջրային ռեսուրսները։
Հատկանշական է Դեբետ և Աղստև գետերի օրինակը։
Անհրաժեշտ է մշակել հստակ ռազմավարություն և ձեռնարկել միջոցառումներ՝ առաջիկա տարիներին անջրդի հողատարածքները նվազեցնելու ուղղությամբ։
Խնդրին առավել հանգամանալից կանդրադառնամ իմ առաջիկա գրառումներում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը