Խորհրդարանը քննարկում է Քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու օրենքի նախագիծը առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը։ Ներկայացնելով նախագիծը ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանն ասաց, որ քրեական պատասխանատվություն է նախատեսված՝ սահմանադրական կարգ տապալելուն , ինքնիշխանությունից բռնի հրաժարվելուն ուղղված գործողությունների համար․ հրապարակային կոչերի համար քրեական պատասխանատվություն նախատեսված չէ ։
«Հայստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հայտնելով իր կածիքն ասաց , որ այն, ինչ որ ներկայացված է անհստակ է, որ կոչ անել քվեարկել ու առաջինից երկրորդ ընթերցման ռեժիմում կփոխենք ՝ շատ ռիսկային է։
«Կոչ եմ անում օրենքը հետ կանչել․ թող գա զեկույցի էն մարդը, որն ակունքներում կանգած է»,-ասաց Արթուր Խաչատրյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը