Խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկում է «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որը խորհրդարանին ներկայացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը։ Կարծիք հայտնելով նախագծի վերաբերյալ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը նշեց․
«Իրականում 114 վնասվածք ունեցող զինծառայողների, որոնք 2-րդ կարգից տեղափոխվել են 3-րդ կարգն նրանց ֆինանսական վիճակը վատթարացնում ենք, վաղը կունենանք 160 նման մարդ, փաստորեն 200 հազար դրամը դառնում է 75 հազար դրամ․ մյուս կողմից ունենք նոր օրենք, որը մարտ 1-ից ուժի մեջ է մտնում, հաշմանդամության ֆունկցիոնալ գնահատումն է և շատ դժվար է կանխատեսել, թե այդ համակարգի գործարկումից հետո ինչպիսի պատկեր կունենանք։ Չեմ բացառում, որ այդ 160-նն էլ կարող է դառնալ շատ ավելի մեծ թիվ ,եթե ունեին շուրջ 500 2-րդ կարգի հաշմանդամ զինծառայող, առաջարկս այն է, որ, քանի դեռ, մենք չենք կիրառել այս համակարգը ֆունկցիոնալության նույն գնահատմամբ թողնենք այս մարդկանց և նրանց վիճակը չվատթարացնենք ․ իրականում ընդունվում է մի օրենք, որով վատթարացվում է հաշմանադամ զինծառայողների վիճակը»,-ասաց Աղվան Վարդանյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը