Կառավարության հեղինակած՝ «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին նախագծի նպատակն է՝ ազգային անվտանգության մարմիններում ատեստավորման նոր համակարգի ներդրումը և դրա արդյունքում ավելի բարձր վարձատրություն նախատեսելը․ նախագիծը հանձնաժողովում ներկայացրեց
ԱԱԾ տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանը։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն էլ դիտարկեց հետևյալը․ «Ատեստավորումը ներդրվում է նաև ԶՈՒ-ում։ Ի տարբերություն ԱԱԾ-ի, որտեղ երկու անգամ ատեստացիա չանցնող ծառայողը դուրս է մնում ծառայությունից, ԶՈՒ-ում զինվորականը շարունակում է ծառայել նույն պաշտոնում։ Որքանո՞վ է սա արդար։ Ատեստացիա չանցած ծառայողին ուզում եք հանել, իսկ ՊՆ-ում՝ դե չանցավ՝ չանցավ »,-ասաց Գեղամ Մանուկյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը