Կառավարության շենքի դիմաց այսօր հավաքվել էին նաև Ֆիրդուս թաղամասի բնակիչները՝ պահանջելով հանդիպում կառավարության այն ներկյացուցիչների հետ , որոնց վերապահված է՝ թաղամասի կառուցապատման ծրագիրը համակագելու լիազորությունը։ Բնակիչներից ՌաֆայելՍաֆարյանը, լրագրողների հետ զրույցում ասաց․
«15 տարի է՝ գերության մեջ ենք։ 33-րդ թաղամասը՝ Հանրապետության, Խանջյան փողոցներն ու Ֆիրդուսը 2008 թվականից ընդգրկել են գերակա շահի տակ, մենք հիմա չգիտենք՝ վաղն ինչ է լինելու, այդ գերակա շահը ռեզինի նման ձգվում է։ Վերջին նամակը, որ ստացել ենք, ասում են՝ գերակա շահը հետաձգվել է մինչեւ 2023 թվականի ապրիլի 15-ը։ Բայց այսօր փետրվարի 23-ն է՝ կառավարությունից որևէ մեկը կամ ներդրողները բնակիչներից որևէ մեկի հետ չեն հանդիպել, չեն ասել, թե փոխհատուցումը ինչպես է ու ինչ գներով է լինելու»,- ասաց նա։
«1200 քառակուսի է մնացել գերակա շահի տակ։ Վերջերս էլ Խանջյան 7-ն էլ վերցրեցին գերակա շահի տակ։ Հայտարարություն են տվել, որ վաճառվում է՝ 1քմ-ն 3-6 հազար դոլար, բայց բնակիչներ կան, որ նույնիսկ նամակ չեն ստացել, որ տարածքն օտարվում է։ Նույնը կատարվում է մեզ հետ»,-նշեց բնակիչը ։
«Փետրվարի 17-ին նորից նամակ եմ ստացել․ 815 քմ հողատարածքի վրա ունեմ 450քմ սեփական շինություն, 360քմ ապօրինի շինություն, որի համար գույքահարկ ենք վճարում։ Հիմա նորից փոխհատուցում են առաջարկում 408 մլն դրամ, նույն 2018 թվականի գնահատումն է։ Ուզում են լումաներով փոխհատուցեն, ես էլ չեմ համաձայնվում։ Ո՞վ գրել է այս գերակա շահի մասին օրենքը, սա գերակա շահ չէ։ Իրենց ուզածով գնահատում են տարածքը, կոպեկներ առաջարկում, չենք համաձայնվում, ուղարկում են դատարան, ու հարկադիրն էլ գալիս հանում է մեզ»,-ասաց նա։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը