20 04 2023

Որ նախկիններն էին անում, իրենց դուր չէր գալիս, հենց նստեցին իշխանության, տեսան՝ լավ բիզնես է, ասացին՝ էս ինչ լավ բան հանձնեցիք մեզ․ Ֆիրդուսի բնակիչ



Երևանի Ֆիրդուսի թաղամասի բնակիչներն այսօր՝ ապրիլի 21-ին, կրկին բողոքի ակցիա են իրականացնում ՀՀ կառավարության շենքի մոտ՝ պահանջելով իրենց գույքի համար պատշաճ փոխհատուցում տալ։

Բնակիչներից մի կին լրագրողների հետ զրույցում ասաց. «Այս պրոցեսը, որ անում էին նախկինները, իրենց դուր չէր գալիս, բայց որ հիմա իրենք են անում, արդեն շատ դուր է գալիս: Իրենք միշտ դեմ էին էս գերակա շահին, մեզ հետ բողոքում էին, մեզ հետ դատվում էին, դատերի մեջ էին, բայց հենց նստեցին իշխանության, տեսան՝ ինչ լավ բիզնես է, եկամտաբեր աղբյուր է, ասացին՝ ապրեք, էս ինչ լավ բան հանձնեցիք մեզ: Հիմա իրենք շարունակում են այդ պրոցեսը: Շատ հաճելի է իրենց, շատ լավ եկամուտ է բերում, շատ լավ պրոյեկտ է»:

Նա նաեւ անդրադարձավ «գերակա շահ» հասկացությանը. «Ընդհանրապես ի՞նչ գերակա շահը. Դա այն է, երբ ռազմակավարական ինչ-որ բան են կառուցում, ասենք, օդանավակայան: Այդ դեպքում ես իմ հողը կնվիրեի, բայց երբ ես իմ տան մեջ ապրում եմ, տեսնում եմ իմ հողը, իմ գույքը դրել են վաճառքի, գինը՝ 3,5-7 հազար դոլար: Ու գալիս ինձ առարակում են 1500-1700 դոլար: Ինքը խելացի է, մենք հիմարն ենք, ինքը գները գիտի, մենք չգիտենք:  Ինձ ասում է՝ գնա գնահատել տուր, իրենից լավ գնահատո՞ղ, լավ էլ գնահատել է 3,5-7 հազար դոլար: Երբ մենք գնում ենք գնահատել տալու, ասում են՝ չեմ կարող բարձր գնահատեմ, ինձ լիցենզիայից կզրկեն:

Իմ սեփական հողն է, ես չեմ խնդրել, ես չեմ եկել քո դուռը, ապրանք առնողը դու ես, ես պետք է թելադրեմ  իմ գները: Էս եմ ուզում, էս պետք է տաս, եթե չես ուզում, ուրեմն ցտեսություն քեզ: Սա իմ սեփականությունն է: Արտասահմանում չես կարող ոտքդ անգամ դնես ուրիշի սեփականության մեջ, իրենք ոտք չեն դնում, քացով են գալիս»,-ասաց բնակիչը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ